Աշխարհ

22.11.2013 09:50


Այսօր տեղի կունենա Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Այսօր տեղի կունենա Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Այսօր Սանկտ-Պետերբուրգում կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Դրան նախորդելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նեղ շրջանակով հանդիպումը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, սիրիական հակամարտությունը, իրանական միջուկային ծրագիրը և ռուս–թուրքական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Այս խորագրի վերջին նյութերը