Տնտեսական

22.11.2013 12:21


«Նաիրիտ»–ի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ

«Նաիրիտ»–ի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին գործարանի աշխատակազմը հավաքվել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց՝ պահանջելով իր աշխատավարձը։ Նախարարությունից շատ անորոշ ու ոչ հուսադրող պատասխաններ էին տվել գործարանի պրոֆմիության նախագահին։ Մասնավորապես ասել էին, որ, բացի մոտ օրերս վճարելիք աշխատավարձից, մեկն էլ կտան դեկտեմբերին, ու վերջ։ Գործարանի վերագործարկվելու մասին ոչինչ չի հաղորդվել։ «7օր»–ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ խոսակցություններ կան, որ նախարարությունը սպասում է ՌԴ նախագահ Պուտինի այցին, որի ընթացքում հնարավոր է՝ քննարկվի նաև Հայաստանի արդյունաբերական հսկայի հետագա ճակատագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը