Լրահոս

26.11.2013 14:30


Մադրիդի «Ռեալ»–ը՝ աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբ

Մադրիդի «Ռեալ»–ը՝ աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբ

Մադրիդի «Ռեալ»–ը գլխավորել է «Forbes»–ի կազմած աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»–ը։

Հեղինակավոր պարբերականի տվյալներով՝ «թագավորական ակումբի» արժեքը գնահատվել է 450 մլն դոլար. ընդ որում, այս թիվը որոշելիս հաշվի չեն առնվել շուկայի մասշտաբը և լիգայի եկամուտները։

Երկրորդ տեղում՝ 443 մլն դոլարով, բեյսբոլի ակումբ «Նյու Յորք Յանկիզ»–ն է։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է անգլիական ֆուտբոլային ակումբ «Մանչեսթեր Յունայթեդ»–ը (433 մլն դոլար)։

Տաս լավագույնների ցանկում են նաև ֆուտբոլային հայտնի ակումբներ «Բարսելոնա»-ն, «Բավարիա»–ն և «Արսենալ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը