Լրահոս

27.11.2013 10:25


ԱՄՆ–ում շարունակվում են Արցախի նախագահի հանդիպումները

ԱՄՆ–ում շարունակվում են Արցախի նախագահի հանդիպումները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում ընդունել է սփյուռքահայ մի խումբ բարերարների՝ Վարդգես եւ Մերի Նաջարյանների գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նրանք իրենց անձնական օրինակով նպաստել են բարերարության մշակույթի ձեւավորմանը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության համատեքստում:

Այս խորագրի վերջին նյութերը