Աշխարհ

28.11.2013 13:25


Վաղը ԱՄՆ–ում «սև ուրբաթ» է (տեսանյութ)

Վաղը ԱՄՆ–ում «սև ուրբաթ» է (տեսանյութ)

Նոյեմբերի 29–ին ԱՄՆ–ում մեկնարկելու են Սուրբ ծննդյան տոների առթիվ տարվա ամենախոշոր զեղչերը՝ «սև ուրբաթը»։ Այդ օրը խանութներում համատարած զեղչեր են հայտարարվում, լինում են նաև անվճար ապրանքներ:

Կանխատեսվում է, որ այս տարի ուրբաթը «սև» կլինի 53% ամերիկացիների համար՝ նախորդ տարվա 44%–ի փոխարեն։

Նշենք, որ ամեն տարի նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը հայտարարվող ավանդական այս զեղչերի ժամանակ բազմաթիվ մարդիկ են տուժում։ Գնումներ կատարող քաղաքացիներն ընկնում են «ապրանքային տենդի» մեջ։

Օրինակ՝ նախորդ տարի իր «մրցակիցներից» առաջ անցնելու համար մի կին արցունքաբեր գազ էր կիրառել։ Միչիգանում ամբոխը գետնին էր տապալել և ոտնակոխ արել մի աղջկա։ Տարբեր խանութներում էլ տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը