Քաղաքական

03.12.2013 13:23


ՀՀ ԱԺ–ի մոտ բազմամարդ ցույց է (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ի մոտ բազմամարդ ցույց է (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ի այսօրվա նիստին զուգահեռ՝ խորհրդարանի շենքի դիմաց բազմամարդ ցույց է տեղի ունենում։ «7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները պահանջել են քաղաքական մեծամասնությունից կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությանը։

–Այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն այս նախագծին, մենք նրանց կո՛ղմ ենք,–հայտարարել են բողոքի գործողության մասնակիցները։

Նշենք, որ ԱԺ–ն այսօր ավարտել է ոչիշխանական խմբակցությունների ներկայացրած այս նախագծի քննարկումը։ Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ քվեարկությունը տեղի կունենա վաղը։

ԱԺ շենքից դուրս գալով ցուցարարների մոտ՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ է արել մոբիլիզացվել և վաղը է՛լ ավելի բազմամարդ բողոքի գործողություն իրականացնել, քանի որ, նրա խոսքերով, իշխանությանը հենց դա՛ է սարսափեցնում և զսպում։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը