Կարծիք

04.12.2013 12:58


Ինչպիսին լինի Ազատիչը, այնպիսին էլ կլինեն «արևմտամետները»:

Ինչպիսին լինի Ազատիչը, այնպիսին էլ կլինեն «արևմտամետները»:

Դեկտեմբերի երկուսը մեկ անգամ ևս պատռեց քաղաքական դաշտում իրենց արևմտամետ հայտարարած հաճախորդների դիմակը:

Պարոնայք արևմտամետնե՛ր՝ Դավիթ Շահնազարյան, Խաչատուր Քոքոբելյան, Արամ Սարգսյան (շարքը կարելի է երկար շարունակել), իսկ որտե՞ղ էիք դուք երեկ, երբ Հայաստան էր ժամանել ձեր «ի պաշտոնե թշնամին»՝ Պուտինը: Չէ՞ որ սա եզակի առիթ էր, և դուք բացառիկ հնարավորություն ունեիք՝ ընդդիմանալու ռուսական ծավալապաշտական քաղաքականությանը: Որտե՞ղ էիք, երբ հայաստանյան իշխանությունները Սերժ Սարգսյանի հրամանով հերթական անգամ խախտում էին քաղաքացիների իրավունքները, տասնյակ մարդկանց անօրեն բերման էին ենթարկում:
Այս ամենից պարզ է դառնում, որ հայաստանյան «արևմտամետների» իրական թշնամին Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն են, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Պուտինը: Այս քաղաքական գործիչներն աշխատում են հօգուտ Սերժ Սարգսյանի. ինչպիսին լինի Ազատիչը, այնպիսին էլ կլինեն «արևմտամետները»:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը