Լրահոս

30.07.2009 16:13


Դ. Շահնազարյան. «Սերժ Սարգսյանը շատ լավ հասկացել է, որ խաբված է Թուրքիայի հետ բանակցություններում»

Դ. Շահնազարյան. «Սերժ Սարգսյանը շատ լավ հասկացել է, որ խաբված է Թուրքիայի հետ բանակցություններում»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և ապագային՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է.

-Սերժ Սարգսյանը շատ լավ հասկացել է,որ խաբված է Թուրքիայի հետ բանակցություններում, որ կոպիտ մարտավարական և ռազմավարական սխալ է գործել՝ նախօրոք հայտարարելով, թե «պատրաստ է» պատմաբանների միջկառավարական հանձնաժողովին։ Նա արդեն հող է նախապատրաստում այս գործընթացի փուլի տապալման համար, բայց եթե նույնիսկ այն սառեցվեց, ապա Թուրքիան ավելի քան շահած է դուրս գալու։

Դ. Շահնազարյանը նաև ասել է, որ Ս. Սարգսյանի սխալներից մեկն էլ այն է եղել, որ նա, որպես վերջնաժամկետ, նշել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հաջորդ հանդիպումը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը