Լրահոս

25.11.2010 11:59


Լոս Անջելեսում Բակո Սահակյանն ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին:

Հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ համագործակցության հետ կապված հարցեր:

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության՝ երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում' այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը