Քաղաքական

12.12.2013 12:35


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին պետբյուջեի նախագծին (տեսանյութ)

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին պետբյուջեի նախագծին (տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության է դրվել 2014թ. պետական բյուջեի նախագիծը։

Ինչպես և նախապես տեղեկացրել էին, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» դեմ են քվեարկել։

Նախագիծն ընդունվել է 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ «Ձեռնպահ» է արձանագրվել ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի մոտ, ով, սակայն, հայտարարել է, թե դա տեխնիկական սխալի հետևանքով է այդպես ստացվել։ Ղարագյոզյանի քվեարկությունը ԱԺ քարտուղարությունում անմիջապես փոխվել է «դեմ»–ով։ Այսպիսով ստացվել է 70 կողմ և 41 դեմ ձայն։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է դահլիճում ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Այս քվեարկությամբ ավարտվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը