Աշխարհ

13.12.2013 20:59


Ձնաբուք Մերձավոր Արևելքում. զոհեր Սիրիայում և Լիբանանում

Ձնաբուք Մերձավոր Արևելքում. զոհեր Սիրիայում և Լիբանանում

Առատ տեղումները և ցուրտ եղանակը կաթվածահար են արել բնականոն կյանքը Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Գրանցվել են առաջին մարդկային զոհերը։ Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը, առավել շատ տուժածները Սիրիայի և Լիբանանի լեռնային տարածքներում վրանային պայմաններում բնակվող սիրիացի փախստականներն են։ Սիրիական ազգային կոալիցիան հաղորդել է ցրտի պատճառով երկու երեխայի մահվան մասին՝ մեկ և վեց ամսական։ Նմանատիպ դեպքեր են գրանցվել Հոմս և Հալեպ քաղաքներում։ Կոալիցիան միջազգային մարդասիրական ընկերություններին շտապ օգնության կոչ է արել։ Դամասկոսը և մի շարք այլ քաղաքներ, հայտնվելով արկտիկական ցիկլոնի ազդեցության գոտում, ձյունածածկվել են։ Օդի ջերմաստիճանն ընկել է սովորականից 6-9 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը