Տնտեսական

17.12.2013 09:47


Ոսկու շուկայի տնօրենը 70 մլն դրամի չափով տուգանվե՞լ է

Ոսկու շուկայի տնօրենը  70 մլն դրամի չափով տուգանվե՞լ է

«Երևանի ոսկու շուկայում գրեթե մեկ շաբաթ տևած ստուգումներն արդեն դադարեցվել են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու։ Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային և սանիտարական վիճակը նորմալ չեն։ Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության և պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել։ Սակայն շուկայի աշխատակիցների շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ստուգումներն այլ պատճառով են դադարեցվել։ Նրանց խոսքով՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է։

Այսպիսով, Վաղարշին ներկայացված 70 մլն դրամ տուգանքով կարգավորվեցին ոսկու շուկայի սանիտարահիգիենիկ, հրդեհավտանգ խնդիրները, քանի որ իշխանությունները կատարեցին իրենց գերխնդիրը՝ Ամանորի նախաշեմին պետբյուջեն լցնել։ Բացի այդ՝ մի քանի տասնյակ ոսկերիչների անունով արձանագրություն է կազմվել»,–գրում է «Ժողովուրդ»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը