Աշխարհ

18.12.2013 10:53


ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ հնարավոր է՝ պատժամիջոցներ կիրառի

ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ հնարավոր է՝ պատժամիջոցներ կիրառի

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը քննարկելու է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Բանաձևի հեղինակ, դեմոկրատ Էլիոթ Էնգելի կարծիքով Ուկրաինայի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման կրկնության դեպքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պատժամիջոցներ պետք է կիրառի այդ հրամանը տվողների դեմ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն կշարունակեն աջակցել Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելուն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ էլ ստորագրահավաք էր իրականացվում Սպիտակ տան կայքում։ Հարյուր հազարավոր մարդիկ ստորագրել էին նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրագրի տակ։

Խնդրագրի հեղինակներն ԱՄՆ իշխանություններից պահանջում էին Յանուկովիչին և նրա նախարարների կաբինետի անդամներին արգելել մուտք գործել ԱՄՆ և ԵՄ, և սառեցնել նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների բանկային հաշիվները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը