Լրահոս

20.12.2013 23:08


ԲՀԿ–ական պատգամավոր. «Այդպիսի իշխանությունը պետք է վաղուց ժողովրդին ներկայացրած լիներ իր հրաժարականի դիմումը»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Այդպիսի իշխանությունը պետք է վաղուց ժողովրդին ներկայացրած լիներ իր հրաժարականի դիմումը»

ՀՀ կառավարության «ՀայՌուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» հանձնելու այս քաղաքականությունն ամենանվաստացուցիչն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ, և ամենացցուն օրինակներից մեկը, երբ գործադիր մարմինն իր ժողովրդին, երկրին թողեց անտեր ու անպաշտպան` «Գազպրոմի» ձեռքին: Հայրենի երկրում գազային քաղաքականության մեջ չունենալ որևէ լծակ կամ խաղաքարտ, դա նույնն է, ինչ դամոկլյան սուրը միշտ կախած պահել ինքնահոս տնտեսության գլխին: Մինչ օրս, գազի ոլորտի գնագոյացման քաղաքականության մշակմանը Հայաստանը՝ ի դեմս իր 20 տոկոս մասնաբաժնի, «ՀայՌուսգազարդում» ուներ «դիտորդի» կարգավիճակ, սակայն այս համաձայնագրի վավերացումից հետո ամբողջովին հայտնվելու է լուսանցքում և անգամ տեղեկություն էլ չի ունենա, եթե, օրինակ, «ՀայՌուսգազարդը» մի քանի տարի հետո որոշի Ռուսաստանից 189 դոլարով ներկրված 1000 խմ գազը բնակչի վրա վաճառել ոչ թե 391 այլ, ասենք, 500 դոլարով: Հետաքրքրի է, ի՞նչ պետք է անի կամ ասի այս դեպքում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը, կամ ի՞նչ հնարքների պետք է դիմի կառավարությունը, որպեսզի չդրժի իր խոստումը՝ զերծ պահի քաղաքացիներին ավելորդ ռիսկերից, իսկ տնտեսությունը՝ ցնցումներից: Աբսուրդի ժանրից է… Եթե մի կառավարություն կարող է «կուլ» գնալ ու «խաղալիք» դառնալ ռուսական մի ընկերության ձեռքին, ապա կարելի է պատկերացնել այդ իշխանության պահած ժողովրդի սոցիալական վիճակը: Իսկ ավելի լուրջ, այդպիսի իշխանությունը պետք է վաղուց ժողովրդին ներկայացրած լիներ իր հրաժարականի դիմումը:

ԲՀԿ–ական պատգամավոր Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը