Լրահոս

21.12.2013 11:00


Այն, ինչ կատարվեց, համազգային խայտառակություն էր

Այն, ինչ կատարվեց, համազգային խայտառակություն էր

Այն, ինչ կատարվեց այսօր, համազգային խայտառակություն էր, որը երկար կմնա ոչ միայն հանրության հիշողության մեջ` որպես սեփական դավաճան Կառավարության առհավատչյա, այնպես էլ ՀՀ ինքնիշխանության կորստի օր: ՀՀ Կառավարության թեթև ձեռքով ստորագրված «Հայռուսգազարդի» հայաստանյան բաժնեմասի վաճառքի համաձայնագիրը դրվեց ԱԺ-ում քվեարկության: Չնայած ՀՀԿ-ՕԵԿ զույգի դեմ համառ պայքարին՝ բոլորի համար էլ պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կրկին անգամ դակելու է այն, ինչ իրեն հրամցվում է Կառավարության կողմից, և այս պարագայում մասնակցել նման դավաճանական համաձայնագրի քվեարկությանը ոչ միայն անիմաստ էր` պարզ թվաբանության շնորհիվ, այլ նաև սխալ` որպես դավաճանական և ՀՀ ինքնիշխանության կորուստը փաստող համաձայնագրի քվեարկության ճանաչում և լեգիտիմացում: Հենց դրա համար էլ ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու այդ քվեարկությանը:

Եվ այսքանից հետո ինչ-որ Գեղամ Ասլամազյան անունով օգտատեր, որ որոշել է վերլուծություններ անել այսօրվա խայտառակության մասին, իրեն իրավունք է վերապահում ենթադրել, որ ԲՀԿ-ն ճիշտ կաներ, եթե մասնակցեր քվեարկությանը, և այլ անմտություններ, որ ինչ-որ հրաշքով ՕԵԿ-ից ու ՀՀԿ-ից չէին մասնակցի 20 պատգամավոր, և օրինագիծը կտապալվեր և այլ հիմարություններ:

Նախ հայտնի է, որ նման հրաշքներ չեն լինում, կամ լինում են միայն Գեղամ Ասլամազյանների համար, և երկրորդ՝ կոչ եմ անում սույն օգտատիրոջը մյուս անգամ զերծ մնալ նման վերլուծություններ անելուց, քանի որ ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ: Բոլոր լուրջ մարդիկ, ի տարբերություն Գեղամ Ասլամազյանի, հասկացել են, որ քաղաքականության մեջ «հրաշքներ» և «եթե»-ներ չեն լինում: Մնում է այս պարզ ճշմարտությունը Գեղամը հասկանա, եթե, իհարկե, կհասկանա երբևէ:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը