Լրահոս

21.12.2013 13:45


«Կկանգնեցվի «Դավաճանության պատ», և ով չի ծուլանա, մի հատ կթքի դրա վրա»

«Կկանգնեցվի «Դավաճանության պատ», և ով չի ծուլանա, մի հատ կթքի դրա վրա»

Հայ ազգը շատ լավ հիշողություն ունի: Ինքը հիշում է թե՛ լավը և թե՛ վատը, թե՛ հերոսներին և թե՛ դավաճաններին, թե՛ Վասակ Սյունուն և թե՛ Վարդան Մամիկոնյանին, թե՛ Դավիթ Բեկին և թեբ Մելիք Ֆրանգյուլին: Եթե խորհրդարանը դավաճանության ակտը հաստատի, ապա ոչ ուշ ապագայում Երևանի մի բանուկ մասում կկանգնեցվի հուշարձան, որի վրա գրված կլինեն այն նախարարների, պատգամավորների անուն-ազգանուները՝ իրենց նկարներով, որոնք վավերացրեցին այդ դավաճանական փաստաթուղթը, և ով չի ծուլանա, մի հատ կթքի դավաճանների պատի վրա: Ի դեպ, դատելով որոշ հհկական պատգամավորների հարցերից, իրենք էլ էին ապշած պայմանագրի ղազագրային բովանդակությունից, և շան պես զգում էին, որ սա իրենց համար լավ չի վերջանա: Ռուսաստանը իր նոր կամ, ավելի ճիշտ, պուտինյան ամբիցիաներն իրագործելու ռեալ հնարավորություն չունի, և վաղ թե ուշ դուրս է մղվելու նաև մեր տարածաշրջանից, քանի որ ինքը մեզ հետ ուզեց ոչ թե ախպերություն անի, այլ տիրություն: Էնպես որ, թող լավ մտածեն հհկականները՝ հայտնվել, թե չհայտնվել դավաճանների պատին: Այս է խնդիրը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը