Կարծիք

28.12.2013 12:30


«Վարչապետի համար շվեյցարի դեր եք կատարում»

«Վարչապետի համար շվեյցարի դեր եք կատարում»

Զարմանալի է, որ պատասխանատվությունից ու կատարած գործերից խոսում է Կարեն Ավագյանը՝ փորձելով պաշտպանել ու արդարացնել վարչապետի ձախողումները, որոնց մասին բոլորն են խոսում, հարկ է պարզապես երբեմն դուրս գալ ՀՀԿ-մերձ մանկլավիկների շրջանակներից ու շփվել հասարակության հետ։ Թե՞ այն «արժանիքը», որ վարչապետի համար շվեյցարի դեր եք կատարում, պահում նրա վերարկուն, մեքենայի դուռ բացում և այլն, դա Ձեզ թույլ է տալիս հպարտանալ ու մեղադրել մյուսներին Ձեր անհաջողությունների մեջ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ոչ մի պաշտոն հարատև չէ, չնայած վերոնշյալ «երիտասարդը» թերևս հույս ունի շվեյցարությամբ ծառայել նաև հաջորդներին՝ չգիտակցելով, որ գուցե իր ծառայություններից այլևս օգտվել չցանկանան։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը