Կարծիք

01.01.2014 23:35


Էդ 7 տոկոսից մի կպեք, ավելի լուրջ բան կա...

Էդ 7 տոկոսից մի կպեք, ավելի լուրջ բան կա...

7 տոկոս տնտեսական աճ չի ապահովել Հայաստանի կառավարությունը եւ ուրեմն պիտի հրաժարական տա, քանի որ շեֆն ասել էր... Շեֆը ինքն էլ հիմա հասկանում է, որ պարզապես հիմարություն է ասել, բայց արդեն կամ կսարքեն 7 տոկոս՝ թքած ունենալով Համաշխարհային բանկի վրա, կամ լիովին կբացատրեն, թե ինչու առաջին դեմքի արտահայտած հիմարությունը պարզապես չի կարող հիմարություն լինել, որովհետեւ այդ հիմարությունը առաջին դեմքն է ասել... Հիշում եք՝ Խռուշչովը ասածը՝ 20 տարուց սովետական քաղաքացին ապրելու է կոմունիզմի պայմաններում... 20 տարի հետո ողջ քարոզչամեքենան լծված էր այդ հիմարությունը հիմնավորելու, որ իհարկե կանխատեսումը ճիշտ էր կոմունիզմի մասին, բայց չէ որ Ամերիկայի հետ սպառազինությունների մրցավազք սկսվեց եւ այլն... Մեզ մոտ լրիվ այլ հարց կա, որը հանրության կողմից չնկատվեց՝ Հայաստանի վարչապետը փաստեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները համոզված էին, որ Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն... Ուշադիր չեք՝ այդ մարդը շատ նուրբ ակնարկ արեց, որը ոչ մեկս չնկատեցինք, ասաց՝ այդ հարցով ԿՈՆՍԵՆՍՈՒՍ կար իշխանությունների մոտ... Այսինքն՝ ես չէի մենակ հիմար, բոլորս էինք հիմար՝ նախագահից սկսած... Հիմա հասկանո՞ւմ եք... 7 տոկոսի համար ինձ ով է հանում՝ այն նախագահը, որը դեռ մի քանի ամիս առաջ ինձ հետ համաձայն էր, որ չի կարելի Մաքսային մտնել... Այդ նախագահը գնաց Մոսկվա, մի օրում միտքը փոխեց ու հիմա ուզում է ինձ հանե՞լ... Չգիտեմ՝ կարողացա արդյոք բացատրել հայաստանյան իրողության ողջ բարդությունը...

Արմեն Դուլյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/armen.dulyan

Այս խորագրի վերջին նյութերը