Աշխարհ

02.01.2014 13:37


Մեքսիկական թմրամաֆիան Սուրբ ծնունդին նվերներ է բաժանել

Մեքսիկական թմրամաֆիան Սուրբ ծնունդին նվերներ է բաժանել
Մեքսիկական թմրամաֆիան Սուրբ ծնունդի նախաշեմին նվերներ է բաժանել Տամպիկո քաղաքի բնակիչներին: Համապատասխան տեղեկությունը համացանցում հայտնվել է տեսանյութի տեքով, հայտնում է Ռիա Նովոստին:
Տեսանյությում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ հավաքվելսպիտակ փաթեթներով բեռնված մեքենայի շուրջ: Կադրից դուրս լսվում են նվերներ բաժանող թմրակարտելի ներկայացուցիչների ձայները:
Ուշագրավը այն է, որ սա թմրամաֆիայի նմանատիպ նախաձեռնության առաջին դեպքը չէ: Անցած տարվա հոկտեմբերին Լոս-Սետաս թմրակարտելը բնական աղետներից տուժած Սյուդադ-Վիկտորիա քաղաքի բնակիչներին բաժանել էր սննդամթերք և հագուստ:

Այս խորագրի վերջին նյութերը