Աշխարհ

04.01.2014 13:30


Կիմ Չեն Ինի հորեղբորը հոշոտել են 120 սոված շները

Կիմ Չեն Ինի հորեղբորը հոշոտել են 120 սոված շները

Հայտնի են դարձել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր՝ 67-ամյա Չան Սոն Տխեկի մահապատժի ահասարսուռ մանրամասները։

«Россия 24»–ի փոխանցմամբ, Չան Սոն Տխեկին և նրա 5 օգնականներին ոչ թե գնդակահարել են, այլ կերակրել շներին։ Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին նախ ամբողջությամբ մերկացրել են, գցել վանդակի մեջ, այնուհետև նրանց վրա բաց թողել 120 շների, որոնց մի քանի օր սոված էին պահել։ Շուրջ մեկ ժամ շները հոշոտել են իրենց զոհերին։ Այդ վայրագ կտտանքներին հետևել են Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան բոլոր ղեկավարները՝ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի դատարանը Չան Սոն Տխեկին մահապատժի էր ենթարկել պետական դավաճանության և հեղաշրջման փորձի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը