Աշխարհ

08.01.2014 09:45


Սպանվել են նախկին Միսս Վենեսուելան ու նրա ամուսինը (տեսանյութ)

Սպանվել են նախկին Միսս Վենեսուելան ու նրա ամուսինը (տեսանյութ)

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին ճանապարհային կողոպուտի զոհ են դարձել «Միսս Վենեսուելա–2004»–ի տիտղոսակիր Մոնիկա Սպայերն ու նրա ամուսինը։

Նրանց 5-ամյա դուստրը վիրավորվել է։
Սպայերի և նրա ամուսնու ավտոմեքենան անսարք կանգնած է եղել Վենեսուելայի արևմուտքում՝ մայրուղիներից մեկի վրա։ Այդ պահին նրանց գնդակահարել են անհայտ անձինք՝ երեխայի աչքերի առաջ։

Մոնիկա Սպայերը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում և աշխատում իսպանալեզու հեռուստաալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը