Լրահոս

08.01.2014 10:24


«Անհրաժեշտ է ձերբազատվել «գաղջ մթնոլորտի» պատվիրատուից»

«Անհրաժեշտ է ձերբազատվել «գաղջ մթնոլորտի» պատվիրատուից»

Խնդիրը ոչ այնքան այն է, որ Ներսիսյանն ու Էլբակյանը Ազատիչի գլխավերևում հովանոց պահողներն էին, այլ որ յուրաքանչյուրը, ով կանգնում, առնչվում և, առավել ևս, համագործակցում է նրա հետ, վարկաբեկվում է: Ներսիսյանին ու Էլբակյանին շատ խելք պետք չէր դա հասկանալու համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Քանի դեռ մեր բոլոր մշակութային գործիչները, սպորտի վարպետները և մտավորականությունը չեն վարկաբեկվել ու «փչացվել» «տիրակալի» կողմից, անհրաժեշտ է նրա սիրելի մեկուսությունը հասցնել մաքսիմումի. երբ նրա հետ չի ցանկանա հարաբերվել և ոչ մի հայ: Ազատիչի ու նրա շատ նեղ շրջապատի քաղաքական մեկուսությունը կատալիզատոր կդառնա իշխանափոխության գործընթացում: Նրա ձեռքին կմնա, իհարկե, իշխանություն, որը, սակայն, կկորցնի իր ֆենոմենալ բոլոր հատկանիշները: Ժողովրդավարական համախմբման փուլում գտնվող լիդերների համար իշխանությունն, այն էլ՝ պետական՝ առանց լեգիտիմության, վերածվում է լուրջ խնդրի: Այսպիսով, քանի դեռ Ազատիչն իր անձով չի վարկաբեկել մի ամբողջ երկիր, ամենակարճ ժամկետներում անհրաժեշտ է ձերբազատվել «գաղջ մթնոլորտի» պատվիրատուից:
Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը