Կարծիք

11.01.2014 11:20


«Իրանի դեսպանի պատասխանը` ապտակ վարչապետ Տիգրան Սարգսյանին»

«Իրանի դեսպանի պատասխանը` ապտակ վարչապետ Տիգրան Սարգսյանին»

Իր հայտնի 4-ժամանոց ասուլիսի ժամանակ մեր վարչապետ աշխատող Տիկոն մի շարք հայտարարություններ ու պարզաբանումներ տվեց, որոնք բնավ էլ միայն Հայաստանին ու հայերիս չէին վերաբերում: Մասնավորապես, խոսելով Իրանի դեսպան Ռեսյիի հայտնի հայտարարությունների մասին, ով ասել էր, որ Հայաստանի իշխանությունների հետ մինչ այժմ, բացի գազի և էլեկտրաէներգիայի դիմաց բարտերի մասին խոսակցությունից, այլ խոսակցություն, հատկապես գազի գնի մասին, չեն ունեցել, և Իրանը տարբեր երկրների գազ է մատակարարում տարբեր գներով, բայց գազի գնի հարցում բարեկամ երկրներին հնարավոր են զեղչեր, Տիգրան Սարգսյանը հայտարարել էր հետևյալը.
«Վերջին երեք տարիների ընթացքում Իրանը մեր առջև խնդիր էր դնում, որ այն բանաձևը, որը գործում է այսօր` մեկը երեքի, որ մենք ստանում ենք գազ և նրանց մատակարարում ենք էլեկտրաէներգիա, պետք է վերանայել, որ իրականում գազի գինն անհրաժեշտ է թանկացնել: Ավելին, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են գները ձևավորվում Իրանում, և ինչպես են նրանք վաճառում գազը: Այնպես որ, սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, որը, ցավոք սրտի, մեկ-մեկ պատահում է»:
Կայքերից մեկը փորձել է ստանալ դեսպան Ռեյսիի մեկնաբանությունը` կապված վրչոյի ասածի հետ, իսկ Ռեսին էլ բռնել ու մի հատ բարոյական ապտակ ա հասցրել՝ ասելով. «Վարչապետի հայտարարությունը չեմ մեկնաբանում, որովհետև ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ մեկնաբանություն է անում իմ հայտարարության վերաբերյալ»:
Հայերեն ասած` ասելիքս ասել եմ, ու ինձ հետաքրքիր չի, թե ով ինչ ա ելույթ ունենում այդ առնչությամբ:

Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը