Լրահոս

25.11.2010 14:06


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի հետ

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:

Մեջլիսում հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Թուրքմենբաշու դամբարան և իր հարգանքի տուրքը մատուցել: Նախագահ Սարգսյանը, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշարձան, ծաղկեպսակ դրել և ծառ տնկել պատվավոր հյուրերի արահետում: Երկրի ղեկավարը եղել է նաև Սապարմուրատ Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոնում:

 Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր ևս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող  ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը:

 Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան' Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:   

Այս խորագրի վերջին նյութերը