Լրահոս

05.08.2009 11:57


Մեկնարկեց Մահմուդ Ահմադինեջադի նախագահական երկրորդ ժամկետը

Մահմուդ Ահմադինեջադը երկրի խորհրդարանում նախագահական երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ հունիսի 12-ն կայացած նախագահական ընտրությունները Իրանում նոր արմատական փոփոխությունների սկիզբ են դրել։ Նախագահը խոստացել է, որ իր ղեկավարությամբ երկիրը կդիմակայի իրեն ճնշել ցանկացող ուժերին։ Թե կոնկրետ ինչն է նկատի ունեցել Ահմադինեջադը, չի մասնավորեցվում։

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ բրիտանիան հայտարարել էին, որ չեն շնորհավորելու Ահմադինեջադի երկրորդ նախագահական ժամկետը։ Ռոյթերի փոխանցմամբ՝ այդ առիթով Ահմադինեջադն ասել է. «Մենք լսել ենք, որ որոշ արևմտյան ղեկավարներ որոշել են ճանաչել (ընտրությունների արդյունքները), բայց չշնորհավորել նոր կառավարությանը... Լավ, Իրանում ոչ ոք չի սպասում ձեր շնորհավորանքներին»։

Այս խորագրի վերջին նյութերը