Կարծիք

15.01.2014 13:38


«Շնորհակալություն մեր վարչապետին, որ հասարակության ադրենալինի մակարդակը միշտ բարձր է պահում»

«Շնորհակալություն մեր վարչապետին, որ հասարակության ադրենալինի մակարդակը միշտ բարձր է պահում»
Հենց նոր մենք էլ կատարեցինք մեր կոմունալ վճարումները, և, բնականաբար, մուծել ենք նաև գազի վարձը, իսկ հաշվի առնելով գազի կալորիականությունը` եկել ենք այն եզրակացության, որ մեր բնակարանն ավելի ձեռնտու էր տաքացնել էլեկտրաէներգիայով: Ապրեն մեր իշխանությունները. երկիրը հասցրել են այն օրի, որ էլեկտաէներգիայից օգտվելն ավելի ձեռնտու է, քան գազից: Ի դեպ, ևս մեկ անակնկալ, ձուն էլի թանկացել է: Այսօր այն գնել ենք 20 դրամով ավելի թանկ: Դե ինչ, շնորհակալություն հայտնենք մեր վարչապետին, որ մեր` հասարակության ադրենալինի մակարդակը միշտ բարձր է պահում:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը