Լրահոս

05.08.2009 12:19


Ընթանում է «Շահերի պաշտպանության մոտեցումներ. hայաստանյան փորձ» խորագրով համաժողովը

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանում ընթանում է «Շահերի պաշտպանության մոտեցումներ. hայաստանյան փորձ» խորագրով համաժողովը, որը կազմակերպել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)։ Ըստ ՔԶՀՀ  տնօրեն Ժիրայր Էդիլյանի՝ համաժողովի նպատակը Հայաստանում շահերի պաշտպանության ոլորտում առկա հաջողություններն ու զարգացումները ներկայացնելն է։

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՔԶՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Բուռնազյանը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Սարդարը, ՔՇՊԱԾ ծրագրերի ղեկավար Արսեն Ստեփանյանը։

Նրա խոսքերով՝ շահերի պաշտպանություն ասելով՝ չպետք է հասկանալ միայն իրավունքների պաշտպանություն։

-Շահերի պաշտպանություն տերմինը չի արտահայտում այն, ինչի մասին մենք խոսում ենք։  Մենք չենք խոսում իրավունքների ոտնահարման մասին. իմ համար խնդիրը հասարակության զանգվածների վրա ազդող մեծ պրոբլեմները  միասին, համագործակցաբար լուծելու մեջ է։ Շահերի պաշտպանություն կոչվածը գործիք է, որը բոլոր դեպքերում կիրառելի չէ։ Մենք խնդիր ունենք մեր քաղաքացիական մշակույթը, մտածելակերպը փոխել։ Մենք հանդուրժող չենք։ Մենք ունենք երկխոսության խնդիր. չենք գնում մասնակցում, հետո գալիս բողոքում, թե ընդունվեց վատ օրենք։ ՀԿ-ները պետք է աշխատեն այս ուղղությամբ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՔՇՊԱԾ ծրագրերի ղեկավար Արսեն Ստեփանյանը։

Նշենք նաև, որ  «Շահերի պաշտպանության մոտեցումներ. հայաստանյան փորձ» խորագրով համաժողովին, որպես բանախոսներ, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և ՀՀ դատախազության ներկայացուցիչ Շահեն Տոնոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը