Լրահոս

05.08.2009 14:16


Գուրգեն Արսենյան. «Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, կշահենք»

Գուրգեն Արսենյան. «Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, կշահենք»

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայ-թուրքական փոխհարաբերություններում զգալի առաջընթաց է տեսնում։ Նա համոզված է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերից։

-Թշնամանքի մթնոլորտից դուրս ենք եկել երկխոսության մթնոլորտ։ Բայց ՀՀ հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան։ ՀՀ հասարակության մեջ գերիշխում են ազգայնական մոտիվները։ Հասարակությանն էլ է պետք պատրաստել, որպեսզի վերջինը կարողանա հանգիստ տանել այն փաստը, որ Թուրքիան գոյություն ունի այնպես, ինչպես որ կա։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, որը 500 տարի թելադրող է եղել համաշխարհային գործընթացներում,- «Հայելի» ակումբում ասել է Գ. Արսենյանը՝ համոզված լինելով նաև, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը Հայաստանին ձեռնտու է նաև տնտեսական տեսանկյունից.

-Հայաստանի ցանկացած տնսեսվարող, ունենալով բաց սահման և տնտեսական ազատ գործունեության հնարավորություն այնպիսի երկրում, որի սպառողները մոտ 80 մլն են, թեկուզ մի աննշան խորշ զբաղեցնելով՝ ուղղակի կկարողանա եռապատկել իր արտադրական հզորությունները։

Միայն ՀՀ նախագահի որոշելու հարցն է՝ կընդունի՞ Աբդուլլա Գյուլի հրավերը, թե՞ ոչ։ Այսպես է կարծում Գ. Արսենյանը՝ չմեկնաբանելով նաև, թե ի՞նչ կշահի Հայաստանն այդ հրավերը մերժելուց կամ ընդունելուց.

-Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, կշահենք,- հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը