Լրահոս

06.08.2009 15:13


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շահած դուրս գալիս

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շահած դուրս գալիս

-Երբ ընդդիմությունը սկսեց խոսել Դեյտոնի, արագացված լուծման անհրաժեշտության և անխուսափելիություն մասին, ոմանք ասում էին՝ դա անխուսափելի է, ոմանք էլ ասում էին՝ և՛ անխուսափելի է, և՛ լավ է, որ անխուսափելի է, որովհետև ցանկացած որոշակիություն անորոշությունից գերադասելի է,-«Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։-Դրանով ընդդիմությունն իր կշիռը չավելացրեց հասարակության մեջ։ Այդտեղ դաշտ չկա՝ սեփական կշիռն ավելացնելու։

Իր տեսակետը ներկայացնելիս Հ. Հովհաննիսյանն ասել է, որ ամեն այնպիսի  հայտարարության դեպքում, թե  հունվարին իշխանությունները գնալու են միակողմանի զիջումների, և մեզ Դեյտոն է պարտադրվելու, Սերժ Սարգսյանն, ի վերջո, շահած է դուրս գալիս։

- Ինչո՞ւ,-ինքն իրեն հարցրել է Հմայակ Հովհաննիսյանն ու տվել պատասխանը։-Որովհետև մարդիկ մտածում են՝ եթե այդպիսի մեծ ճնշում կար, եթե այդպիսի օրհասական իրավիճակ էր, ու այդ վտանգն, այնուամենայնիվ, չդարձավ իրականություն, կնշանակի, որ այս մարդը կարողանում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը