Լրահոս

03.02.2014 12:16


Գագիկ Ծառուկյան. «Համագումարի օրը բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»

Գագիկ Ծառուկյան.  «Համագումարի օրը բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի քառօրյայի առաջին օրը խորհրդարան է այցելել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա այսօր լրագրողների հարցերին չի պատասխանել՝ ընդգծելով, որ առաջիկայում հրավիրվելիք ԲՀԿ համագումարի օրը բոլո՛ր հարցերի պատասխանները կտրվեն։

–Կան հարցեր, որոնց պատասխանին սպասում են և՛ հանրությունը, և՛ լրագրողները, և՛ իմ կուսակցական ընկերները։ Բոլոր հարցերի պատասխանները, որոնք ձեզ հետաքրքրում են, անպայման կտրվեն,–ասել է նա։

«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Գ. Ծառուկյանն ասել է, որ այս շաբաթվա վերջին ԲՀԿ համագումարի օրն արդեն հայտնի կդառնա։

Նա նաև ընդգծել է, որ մշտական կապի մեջ է իր թիմի հետ, և հանրությանը հուզող հարցերը մշտապես իրենք քննարկում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը