Լրահոս

07.08.2009 11:29


Աշոցքում մեքենա է շրջվել

Օգոստոսի 6-ին՝ ժամը 18.30-ին,  Շիրակի մարզի Աշոցք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 07 ԼԼ 922 պ/հ ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասից դուրս է եկել ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1974 թ. ծնված Ա. Ասատրյանը և ուղևորը՝ 1967 թ. ծնված Միշա Հովհաննիսյանը, ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարների կողմից ստանալով առաջին բուժօգնություն՝ տուժածները տեղափոխվել են Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից,  Ա. Ասատրյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մ. Հովհաննիսյանինը՝ միջին ծանրության:

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը