Լրահոս

07.08.2009 13:38


Իրավագետ. «Հայ ժողովուրդը թերագնահատում է օրենսդրության նշանակությունը»

Իրավագետ. «Հայ ժողովուրդը թերագնահատում է օրենսդրության նշանակությունը»

-Կարող ենք ասել, որ մենք այսօր ամեն ինչ ունենք։ Սահմանադրությունում մենք և՛ իրավական ենք, և՛ ժողովրդավարական, և՛ սոցիալական, և՛ մարդը բարձրագույն արժեք է։ Բայց  այստեղ մենք նման ենք փոքրիկ երեխայի, որին սկուտեղի վրա ադամանդե մի քար են բերել, սակայն նա, լինելով 3 տարեկան, չգիտի դրա արժեքն ու նշանակությունը,- «Դուպլեքս» ակումբում ՀՀ օրենսդրական դաշտի մասին խոսելիս ասել է իրավական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։

Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդը թերագնահատում է օրենսդրության նշանակությունը, և հայ մարդը չափազանց հետևողական լինելով, օրինակ, իր կենցաղային ընտրության հարցում՝  հետևողական չէ պետական կառավարման մարմինների և հատկապես պատգամավորների ընտրության հարցում։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը