Լրահոս

07.08.2009 14:05


Ռուբեն Մելքոնյան. «Եթե նախագահը կարող է մանևրել, թող մանևրի»

Ռուբեն Մելքոնյան. «Եթե նախագահը կարող է մանևրել, թող մանևրի»

-Եթե նախագահը գնա Թուրքիա, կքննադատեն, չգնա՝ էլի կքննադատեն։ Սա, իմ կարծիքով, երկսայր սուր է։ Ե՛վ գնալու, և՛ չգնալու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն նախագահին, -խոսելով նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

-Բարոյականության, արժանապատվության համատեքստում իրենք այդ ամենը մի փոքր  կարևորում են։ Ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք Թուրքիայում չեն եղել և շատ լավ չգիտեն, թե ինչ տրամադրություն է այնտեղ իշխում, նախագահի այս հայտարարությունը բավական բարդ վիճակի մեջ է գցել թուրք քաղաքական շրջանակներին։ Նրանք հիմա մտածում են, թե ինչ պատասխան քայլ անեն։ Եթե նկատել եք, թուրք բարձրաստիճան որևէ պաշտոնյա որևէ արձագանք չի տվել նախագահի հայտարարությանը։ Նրանց դիվանագիտական մեքենան մտածում է, թե ինչ պետք է հակադարձի մեզ,-հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետն ասել է նաև, թե մենք սովոր չենք, որ մեր քաղաքական ղեկավարությունը «մի քիչ խաղա». սա դիվանագիտություն է, սա պետք է դրական ընկալվի։

-Եթե նախագահը կարող է մանևրել, թող մանևրի։ Դիվանագիտության արդյունքները երևում են ավելի ուշ։

Ըստ Ռ. Մելքոնյանի՝ նախագահի շախմատային քայլը լուրջ խնդիրներ է առաջացրել Թուրքիայում։

-Այստեղ ով ինչ խոսում էր, Էրդողանը վեր էր կենում և մեկնաբանում։ Այժմ ո՛չ Էրդողանը, ո՛չ Դավութօղլուն ոչ մի հայտարարություն չեն անում,-նկատել է թուրքագետը։

Այդուամենայնիվ, ըստ Ռ. Մելքոնյանի, եթե երկու երկրների նախագահների պայմանավորվածությունները չեն պահպանվել, ապա այցը միգուցե և հարմար չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը