Լրահոս

07.08.2009 15:42


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակին և մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Այս խորագրի վերջին նյութերը