Լրահոս

08.08.2009 10:53


Թայվանին վրա է հասել Մորաքոթ թայֆունը

Օգոստոսի 8-ին Թայվանին վրա է հասել Մորաքոթ թայֆունը։ Վերջին տվյալներով՝ 1 մարդ զոհվել է, 4-ն՝ անհետ կորել։ Ամենաքիչը 14 մարդ վնասվածք է ստացել։

Չժանխուա քաղաքում Մորաքոթ թայֆունն ուղեկցվել է հորդառատ անձրևներով։ Հեղեղվել է մոտ 100 բնակելի տարածք։ Քամու ուժգնությունը տեղ-տեղ հասել է ժամում 150 կմ-ի։ Թայվանի բոլոր խոշոր քաղաքաներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 9-ին Մորաքոթը կհասնի Չինաստանի արևելյան ափերին։

Ըստ «AFP»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը