Լրահոս

08.08.2009 11:21


Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ–ը կփրկվի տնտեսական աղետից

Օգոստոսի 7-ին «AFP» գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն և իր աշխատակազմն անվանել է ամերիկյան տնտեսության «փրկարարներ»։

-Այսօր առավոտյան մենք լրացուցիչ փաստարկներ ենք ստացել այն մասին, որ մեզ համար վատագույն ժամանակներն անցյալում են,-հայտարարել է Օբաման և հավելել, որ իր աշխատակազմին հաջողվել է ԱՄՆ-ի տնտեսությունը փրկել «աղետից»։ Նախագահն ընդգծել է, որ այն ժամանկից ի վեր, ինչ իր թիմը հաստատվել է Սպիտակ տանը, երկրում գործազրկության թիվը զգալիորեն նվազել է, և դա «հուսադրող» ազդակ է։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարությունը հրապարակել էր ամերիկայում գործազրկության ցուցանիշները։ Փորձագետները սպասում էին, որ 2009 թ. հուիլիսին գործազրկության մակարդակը կլինի 9,6%, բայց արձանագրվել է 9,4%։ 2009թ. երկրոդ կիսամյակի արդյունքներով՝ ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված է 14 մլն 462 հազ. գործազուրկ։

Ինչպես հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները, գործազրկության ցուցանիշները նվազել են 2008թ. տվյալների հետ համեմատած։

Ընդգծենք, որ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարության հայտարարությունից հետո ամերիկյան շուկան աճ է արձանագրել։

Ըստ «AFP» գործակալության

Այս խորագրի վերջին նյութերը