Տնտեսական

19.02.2014 13:48


Էկոնոմիկայի նախարար. «Հնարավոր է՝ 100%–ն է դեմ, բայց...»

Էկոնոմիկայի նախարար. «Հնարավոր է՝ 100%–ն է դեմ, բայց...»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ գիտեն՝ հանրության 80%–ը դեմ է պատրադիր կուտակայինին, բայց, միևնույն է, այդ համակարգը կիրառելու են։

–Ես չգիտեմ, որ այդ ռեֆորմին քաղաքացիների 80%–ը դեմ է, հնարավոր է՝ նման արձագանք լինի անգամ 100%–ի կողմից, բայց բնական եմ համարում այդ դժգոհությունները, որովհետև կուտակային ռեֆորմն առաջարկում է այսօրվա սպառման փոխարեն սպառում ապագայում,- հայտարարել է նախարարը:

Վ. Ավանեսյանը նաև հրաժարվել է նախկինում արված իր հայտարարությունից, որ Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով որոշ ապրանքներ թանկանալու են։

–Ես ասել եմ, որ գնաճ լինելու է 5%–ի չափով, ինչը հիմա էլ կա Հայաստանում: Սերժ Սարգսյանն ասել էր՝ բացառվում է գնաճի արտառոց բարձրացումը,-ասել է նախարարը՝ պնդելով, որ իր և Սերժ Սարգսյանի հայտարարություններն իրար չեն հակասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը