Կարծիք

19.02.2014 17:06


Երկրում կա մեկ օլիգարխ և մեկ գերագույն գլխավոր մոնոպոլիա

Երկրում կա մեկ օլիգարխ և մեկ գերագույն գլխավոր մոնոպոլիա

Ծառուկյանի ելույթը ԲՀԿ-ի 7-րդ համագումարում սկիզբ դրեց երկրում լայն քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի, ինչից ուղղակի սարսափում է Բաղրամյան 26-ը զավթած մարդը: Պարզ է, որ ԲՀԿ առաջնորդի ելույթից հետո իշխանական խամաճիկները փորձելու են «պիտնո բռնել» Ծառուկյանի խոսքերի վրա, և պարզ է, որ 1in.am-ը լինելու է այդ գործընթացի առաջամարտիկներից մեկը: Արման Բաբաջանյանն իր կայքում տեղադրված հոդվածներից մեկում այն գիծն է տանում, թե իբր Ծառուկյանը, խոսելով մանր ու միջին բիզնեսի շահերի մասին, ինքը մոնոպոլիզացրել է խաղային բիզնեսը:
Նախ սկսենք նրանից, որ խաղային բիզնեսն իր բնույթով տարբերվում է այլ տիպի բիզնեսներից և այդ ոլորտի հանդեպ վերաբերմունքը պետք է տարբերվի երկրի տնտեսության այլ ոլորտներից: Ասեմ, որ խաղային բիզնեսի վերաբերյալ կառավարության որոշումը կար վաղուց /այն որոշումը, որ խաղատները պետք է տեղափոխվեն Փարաքարից և տարվեն Երևանից հեռու, օրինակ` Ծաղկաձոր/ և վաղուց էլ Ծառուկյանը օրինական ձևով ստացել էր համապատասխան լիցենզիան` քաղաքից դուրս շահագործելու կազինոները: Ամեն բան օրինական էր կատարվել, հակառակ դեպքում նույն 1in.am-ը վաղուց վայնասուն բարձրացրած կլիներ: Հետևաբար, Ծառուկյանը ոչինչ չի մոնոպոլիզացրել, այլ գործել է օրենքի սահմաններում:
Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, այստեղ կարելի է մի քանի բան ասել.
1. Ծառուկյանն ունի բիզնեսներ տարբեր բնագավառներում` կաթնամթերքի ոլորտում, կոնյակի արտադրության ոլորտում և այլն: Եւ ոչ մի ոլորտում նա չունի մոնոպոլիա: Նույնիսկ ցեմենտի արտադրության ոլորտում նա չունի մոնոպոլիա, դրա համար բոլոր մեղադրանքները, թե «Ծառուկյանը մոնոպոլիստ է» ուղղակի ծիծաղելի են:
2. Երկրում կա մեկ օլիգարխ և մեկ գերագույն գլխավոր մոնոպոլիա` դա քաղաքական մոնոպոլիան է՝ ի դեմս ՀՀԿ-ի, իսկ մեծագույն օլիգարխը Սերժ Սարգսյանն է, ով իր ձեռքերում է կենտրոնացրել տնտեսության մի շարք ոլորտները, ուղղակի առել է քաղաքական և լրատվական դաշտի մի ստվար զանգվածը: Ահա սա է երկրի անվտանգությանը սպառնացող մոնոպոլիան, որի մասին անգամ մի բառ չի խոսում 1in.am-ը՝ իր ծախված տիրոջ հետ միասին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը