Տնտեսական

22.02.2014 10:34


«Բարձրացվել են ոսկու շուկայի ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը»

«Բարձրացվել են ոսկու շուկայի ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը։

Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց։ Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։ Արդյունքում՝ ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել։ Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը։

«Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձակալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով, որն էլ տնօրինությունը պարտադրում է ստորագրել։ Ավելին՝ այն վարձակալողներին ներկայացվում է առանց կնիքի, իսկ բնօրինակն էլ չեն տրամադրում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը