Կարծիք

24.02.2014 10:19


«Իշխանափոխության հաջորդ կանգառը կլինի Հայաստանը»

«Իշխանափոխության հաջորդ կանգառը կլինի Հայաստանը»

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալելուց հետո Հայաստանի իշխանությունների մոտ անհանգստությունը և վախը ավելի մեծացան, իսկ ժողովրդի մոտ ոգևորությունն ավելի խորացավ: Կարծում եմ՝ իշխանափոխության հաջորդ կանգառը կլինի Հայաստանը: Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը Ազատության հրապարակն է, այլ ճանապարհ գոյություն չունի: Իսկ այս իշխանությունների միակ վախը ժողովրդի քանակն է. այն մեր երկրում կարող է փոխել ամեն ինչ, ինչին արդեն բոլորս ականատես եղանք: Սակայն արդեն ժամանակն է (նույիսկ ժամանակ չի մնացել), որ բոլորս մեր բանն ու գործը դնենք մի կողմ ու զբաղվենք այս իշխանությունների և Սերժ Սարգսյանի հեռացմամբ, ինչպես արեց Ուկրաինայի ժողովուրդը: Մարտի 1-ին Ազատության հրապարակը պետք է թնդա մարդկանց լիությամբ. ժողովրդի հաղթանակը մեկնարկում է Ազատության հրապարակից: Եվ այսպես, մարտի 1-ը սպասում է ամբողջ հայ ժողովրդին Ազատության հրապարակում: Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, հասցեն անփոփոխ՝ Ազատության հրապարակ։ Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը