Տնտեսական

25.02.2014 09:45


Որոտանի ՀԷԿ-ն է՞լ են գաղտնի վաճառել

Որոտանի ՀԷԿ-ն է՞լ են գաղտնի վաճառել

«Որոտանի ՀԷԿ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում։ Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց և Աժ-ի հավանությունը ստանալուց հետո։

Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը, ՀԷԿ-ը չի ընդգրկվել մասնավորեցման ծրագրում ու չի ներկայացվել Աժ-ը:

Պարզվում է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ ընդունել է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ որոշում։ Խոսքը կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մասին է։ Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի։

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության՝ 2013թ նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Այդ մասին որևէ բառ չկա նաև այդ օրվա կառավարության նիստի. մասին պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ասել է թե՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել։ Միայն կառավարության կողմից ընդունվելուց և 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ։ Թեև կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը