Լրահոս

25.02.2014 15:59


Տիգրան Ուրիխանյան. ««Ավշարի» սեփականատերը կարող է այսուհետ հավակնել ադրբեջանական շնորհակալագրի»

Տիգրան Ուրիխանյան. ««Ավշարի» սեփականատերը կարող է այսուհետ հավակնել ադրբեջանական շնորհակալագրի»

Ամբողջ հանրությունը ցնցվեց.

Ականատես դառնալով, թե ինչպես բնապահպան ներկայացող ինչ-որ մարդիկ ոստիկանների ուղեկցությամբ փակեցին ու դրոշմեցին դեպի «Արարատցեմենտ» գործարան ու հարակից բնակավայրեր տանող ջրանցքի պոմպակայանը` ջրազրկելով գործարանը, և զրկելով բազմաթիվ այլ տնտեսություներ ու ձկնաբուծարաններ ջրամատակարարումից, դրանով իսկ ջրային ռեսուրսն ուղղելով դեպի Ադրբեջան:

Վստահ եմ` բոլորին պարզ դարձավ, որ քաղաքական անհամաձայնությունների արդյունքում «Արարատցեմենտ» գործարանի 1600 աշխատակիցներին ու բազմաթիվ այլ տնտեսություններին վնաս հասցնելու որոշ ուժերի սպասարկուների մոլուցքը բարոյական սահման չի ճանաչում: Բայց արի ու տես, որ «Ավշարի» սեփականատեր, ներկայումս հանրապետական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որը նաև Արարատի մարզպետի եղբայրն է, իրեն թույլ տվեց հայտարարել, թե գործարանը պարտք ունի, և դա է հանդիսացել ջրազրկման պատճառը: Նշեմ, որ «Արարատցեմենտը» ոչ միայն չունի որևէ պարտք առհասարակ, այլև նույնիսկ կատարել է գերավճար ծառայությունների դիմաց: Այս տեղեկությունները պաշտոնական են ու հասանելի բոլորի համար: Ինչու հանրապետական գործարարը որոշեց հանկարծ թեմայի շուրջ լրագրողներին պարզաբանում տալ, այն էլ` սուտ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը, բայց որ «Ավշարի» սեփականատերը կարող է այսուհետ հավակնել ադրբեջանական շնորհակալագրի` ակնհայտ է:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը