Տնտեսական

27.02.2014 10:13


Ձվի շուկայում վաճառվում է ժամկետանց հավկիթ

Ձվի շուկայում վաճառվում է ժամկետանց հավկիթ

«Հայաստանյան շուկայում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ 2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու։ Այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը, ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեև 2013-ի համեմատ քիչ է, սակայն միևնույն է՝ մտահոգիչ թիվ է։ Թվային այս տվյալները մտահոգում են հատկապես ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջևում Սուրբ Զատկի տոնն է, և իրենց կողմից արտադրված ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում։

Բացի այս, ինչպես պնդում են մասնագետները, այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլև խախտվում են և՛ արտադրողի, և՛ սպառողի իրավունքները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ստեղծված մրցակցային անհավասար պայմանների պատճառով մի շարք գործարարներ պատրաստվում են դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը