Տնտեսական

27.02.2014 13:11


Գագիկ Մակարյան. «Մաքսային միությունը որպես միջանկյալ տարբերակ պետք է դիտարկվի»

Գագիկ Մակարյան. «Մաքսային միությունը որպես միջանկյալ տարբերակ պետք է դիտարկվի»

Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում Հայաստանի տնտեսության համար 800 կարևոր նշանակության ապրանք ընդգրկվելու է բացառությունների ցուցակում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Դրանք զգայուն ապրանքներ են, որոնք կարող են ազդել մեր տնտեսության վրա»,–նշել է բանախոսը։ Մակարյանի խոսքերով՝ ինչպես ռուսական կողմն է պայման դնում, այնպես էլ մենք պետք է դա անենք. եթե շարունակեն այլ երկրներից տվյալ ապրանքները գնել, ապա մաքսատուրքերը պետք է բարձրացվեն։

«Մենք էլ պետք է մեր ցուցակն առաջարկենք, թե Մաքսային միության անդամ երկրները ինչ պետք է մեզանից գնեն՝ ձկնեղեն, գյուղատնտեսական ապրանքներ, հակառակ դեպքում կկիրառենք սանկցիաներ»,–ասել է նա։ Ըստ Մակարյանի՝ ՄՄ–ին անդամակցելով՝ Հայաստանն առավելություններ կունենա, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցում։

«Մաքսային միությունը որպես միջանկյալ տարբերակ պետք է դիտարկվի, մինչև Եվրոպայում կարողանանք ամրապնդել մեր դիրքերը: Բայց եթե չկարողանանք կանոնակարգել մեր խնդիրները, չբարելավենք մեր ապրանքների որակը, կմնանք նույն մակարդակի վրա, կմնանք ռուսական, բելառուսական, ղազախական ապրանքներ ներկրող, որոնք իրենց որակով զիջում են եվրոպականին, կորեականին, ճապոնականին, նույնիսկ չինականին»,–ասել է Մակարյանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը