Քաղաքական

03.03.2014 17:24


«Դրական արդյունքի դեպքում այս հանրահավաքի մասնակիցների թիվը կարելի է անգամ կրկնապատկել»

«Դրական արդյունքի դեպքում այս հանրահավաքի մասնակիցների թիվը կարելի է անգամ կրկնապատկել»

Հանրահավաքը համարում եմ հաջողված նախ քանակի առումով. իսկապես լուրջ քանակ էր հավաքված, համեստ հաշվարկով՝ 25 000 մարդ մասնակցում էր հանրահավաքին. կա տեխնոլոգիա՝ հաշվելու: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ես կարծում եմ՝ այն մեսիջները, այն առաջարկները, որ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը մյուս քաղաքական ուժերին, հասարակական, քաղաքացիական խմբերին, դրական արդյունքի դեպքում այդ թիվը կարելի է անգամ կրկնապատկել և խնդիրներ լուծել: Եվ այդ առումով և' ելույթներն էին շատ հաջող, և' կոնկրետ հավաքված մասսան էր շատ ըմբռնումով լսում ելույթները, և՛ կազմակերպված էր, քիչ ամբիցիաներով, շատ լուրջ միջոցառում էր, և' նաև ամփոփիչ մասն էր, բնականաբար, շատ գործնական: Հուսամ, որ արձագանքներն էլ կլինեն դրական, և որքան շուտ, այնքան լավ, թեպետ շտապելու խնդիր չունենք: Հանրահավաքը հուսադրող էր»,- նշեց Արամ Մանուկյանը:

«Ինտերնետը լավ գործիք է. համակարգչով աշխարհի հետ շփվելը լավ բան է: Ես մենակ այդ երեկոյան` հանրահավաքի ավարտից ընդամենը մի քանի ժամ հետո, «Youtube»-ով նայեցի՝ 30 000 մարդ նայել էր հանրահավաքը` չլինելով այնտեղ: Այսինքն, շատ լուրջ հետաքրքրություն կա»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:

Վերջինս համոզված է, որ իշխանության բոլոր պաշտոնյաներն ու կազմակերպությունները հետևել են ՀԱԿ-ի հանրահավաքին, և դա Արամ Մանուկյանը համարում է հանրահավաքի ամենալավ գնահատականը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը