Քաղաքական

04.03.2014 11:07


Վլադիմիր Կարապետյան. «Պատվիրովի վերլուծագանգերը և «անհատ գործիչները» այսօր քննադատելու են Գ. Ծառուկյանին»

Վլադիմիր Կարապետյան. «Պատվիրովի վերլուծագանգերը և «անհատ գործիչները» այսօր քննադատելու են Գ. Ծառուկյանին»

Հայ ազգային կոնգրեսը 2011 թվականից ամենահզոր ու մարդաշատ հանրահավաքը արեց: Դա նշանակում է, որ ժողովուրդը վերահաստատեց իր հավատը Կոնգրեսի նկատամբ, դրական արձագանքեց մեր քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս տպավորիչ համախմբումը տեղի ունեցավ ի հեճուկս տարբեր անկյուններից հնչող հոռետեսական գնահատականների, Կոնգրեսի մասնատման, քայքայմանն ուղղված իշխանական քայլերին, լրատվական դաշտի, չորս-հինգ լրատվամիջոցի բացառությամբ՝ Կոնգրեսին հայտարարված տոտալ պատերազմի:

Հանրահավաքին գնահատեցինք ԱԺ-ում օրակարգ ձևավորող «ոսկե քառյակի» գործունեությունը, քաղաքացիական հասարակությանը լայն համագործակցության առաջարկ արեցինք: Ուրախ եմ, որ պատգամները դրական են ընդունվել, և համագործակցությունը միայն խորանալու է:

Հանրահավաքը բոլորին ուրախացրեց: Համախոհներից ու դաշնակիցներից բացի՝ առանձնահատուկ ոգևորվեցին իշխանական պատվերով աշխատող անձինք ու լրատվամիջոցները: Այսօրվանից սկսած՝ լրացուցիչ ֆոնդեր կստեղծվեն՝ նոր շունչ հաղորդելու նրանց, ում միակ նպատակը վհատեցնելն է ժողովրդին: Սրանք ուրիշ անելիք չունեն. չեն կարող գովերգել Սերժին՝ կբացահայտվեն, չեն կարող պարզ քննադատել Կոնգրեսին նույն պատճառով: Մնում է միայն աղավաղել փաստերը ու օրուգիշեր կրկնել՝ «իշխանության և ընդդիմության միջև տարբերություն չկա» թեզը:

Պատվիրովի վերլուծագանգերը և «անհատ գործիչները» այսօր քննադատելու են Գ. Ծառուկյանին, որ քաղաքականության մեջ է, Տեր-Պետրասյանին՝ Ծառուկյանի մասին խոսելու համար, Մաքսային միության Կոնգրեսի մարտավարության համար, այլ հարցերով, ու դրանցից որևէ մեկը չի նշի, որ եթե մենք որևէ ռազմավարական հարցում սխալված լինեինք, ապա ինչպե՞ս պետք է 30.000 մարդ հավատար մեզ ու գար հանրահավաքի: Մենք ունենք մեր տեսլականը, քաղաքականությունը, ռազմավարությունը: Համաձայն եք, միացեք, միասին հրաժեշտ տանք այս իշխանությանը: Համաձայն չեք, բայց ցանկանում եք իշխանափոխություն, ձեր կողքին կլինենք մեր 30.000, 60.000 կամ վեցհարյուր հազար աջակիցների հետ: Իրականացնենք իշխանափոխությունը, հետո դուք կընտրեք ձեր ուղին, մենք էլ՝ մերը:

Այն խումբը, մարդիկ, որոնք պարզապես քննադատում են, առանց առաջարկության, դիրքորոշման, տեսլականի, այդպես էլ չեն դուրս գա ֆեյսբուքյան մի քանի տասնյակ հավանողների տիրույթից: Նրանք չեն գնա պայքարի ՄՄ-ից դուրս գալու համար, չեն գնա պիկետներ անի ԵՄ համար: Նրանց գործը Կոնգրեսին քննադատելն է: Խնդրեմ, մենք պատրաստ ենք:

Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը