Լրահոս

25.11.2010 16:41


Ընդդեմ Էրդողանի՝ Լիբանանի հրապարակում 15000 մարդ է հավաքվել

Ընդդեմ Էրդողանի՝ Լիբանանի հրապարակում 15000 մարդ է հավաքվել

Քիչ առաջ Լիբանանի Նահատակաց հրապարակում ավարտվել է հայկական համայնքի բողոքի հանրահավաքն ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի:

Հրապարակում մոտ 15 000 մարդ է հավաքվել, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ: Հանրահավաքին ելույթ են ունեցել Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քեոշկերյանը, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Ավո Կիտանյանը և ռամկավարներից' Մարտիկ Ժամկոչյանը։ Լիբանանի թեմի առաջնորդ սրբազան Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով։

Բանախոսները դատապարտել են Էրդողանի Բեյրութ կատարած այցն  ու պահանջել են, որ նա ներողություն խնդրի ինչպես հայ, այնպես էլ լիբանանցի ժողովուրդներից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից գործած անմարդկային ոճիրների համար: Այդ քայլն ուղղված էր նաև Լիբանանի հանրությանը զգոնության հրավիրելուն, որ նրանք չներքաշվեն թուրքական քաղաքակնության ծուղակների մեջ։

 «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն ասել է, որ այն լուրը, թե հայերի և լիբանանյան իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել՝ սուտ է։

-Չարաչար սուտ է: Չկա նման բան, անողներն էլ մութ ուժեր են: Համենայն դեպս, մենք որոշել էինք, որ հանրահավաքին մինչև 5000 մարդ ներկա կլինի, սակայն մարդկանց թվաքանակն անցնում է 15 000-ից: Երեք կուսակցությունները, ողջ հայությունն այսօր մեկ բռունցք են, միասնական և համախմբված,-նշել է Ահարոն Շխրտմյանը:

«Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի տեղեկացմամբ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, ուղղակի Նահատակաց հրապարակում հարթակ բարձրացած մի խումբ երիտասարդներ վառել են Էրդողանին բարի գալուստ մաղթող պաստառը՝ տեղադրելով հայկական դրոշը, ինչի ընթացքում որոշ բախումներ եղամ իրավապահ մարմինների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը