Քաղաքական

06.03.2014 11:32


ԲՀԿ–ն վերաբացում է իր գրասենյակները

ԲՀԿ–ն վերաբացում է իր գրասենյակները

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։ ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,– ասաց նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը