Աշխարհ

07.03.2014 10:58


Վրաստանի վարչապետն ուկրաինացիներին. «Սահակաշվիլուն մի՛ լսեք»

Վրաստանի վարչապետն ուկրաինացիներին. «Սահակաշվիլուն մի՛ լսեք»

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանը խորհուրդ է տվել քիչ լսել Միխայիլ Սահակաշվիլիին։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Ղարիբաշվիլին զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարող էր Ուկրաինայի գործող կառավարությունը խորհրդակցել Սահակաշվիլիի հետ։

«Ինձ տեղեկացրել են, որ նրան, որպես խորհրդական, հրավիրել են Ուկրաինա։ Ուզում եմ ասել, որ Սահակաշվիլիի խորհուրդները լսելը սխալ է։ Նա այն մարդն է, ով չկարողացավ խուսափել 2008թ. պատերազմից։ Ուկրաինան մեծագույն սխալ գործած կլինի, եթե ճգնաժամային նման իրավիճակում Սահակաշվիլիի պես խորհրդական ունենա։ Դա աղետալի հետևանքների կհանգեցնի»,-ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ Սահակաշվիլին ծայրահեղ բնավորություն ունի, նա սնվում է ճգնաժամային իրավիճակներով և իրեն վատ է զգում կայուն և խաղաղ պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը