Կարծիք

07.03.2014 13:52


Սերժ Սարգսյանի «պասով» օրենք ընդունվեց պետական մակարդակով կոռուպցիան կոծկելու մասին

Սերժ Սարգսյանի «պասով» օրենք ընդունվեց պետական մակարդակով կոռուպցիան կոծկելու մասին

Սերժ Սարգսյանի «պասով» օրենք ընդունվեց պետական մակարդակով կոռուպցիան կոծկելու մասին։

Եթե հիշում եք, անցյալ տարի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը հանդես եկավ հաշվետվությամբ, որից պարզ դարձավ, որ ամենաբարձր մակարդակով երկրում տեղի է ունենում բյուջեի պետական թալան, որը հասնում է մի քանի միլիոն դոլարի: Նորմալ երկրում այդ հաշվետվությունից հետո տասնյակ չինովնիկների կբանտարկեին: Իսկ եթե հաշվետվությունն էր սխալ կազմված, ապա դրա հեղինակին ու ներկայացնողին կպատժեին: Բայց մենք ապրում ենք ոչ թե նորմալ երկրում, այլ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Ապահով Հայաստանում»: Հիշեցնեմ, որ Իշխան Զաքարյանի հաշվետվությունից հետո Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որտեղ մուննաթ եկավ Զաքարյանի վրա իր բացահայտումների համար և ասաց, որ սրանից հետո կարելի է բացահայտել միայն 800000 դոլարի չարաշահումներ: Այսինքն, նախագահի աթոռին գտնվող անձը փաստացիորեն խոչընդոտ դրեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առջև: Բայց դա քիչ էր, և ահա երեկ ընդունվեց մի նախագիծ, որով պետական մակարդակով կոծկվում է կոռուպցիան՝ ՎՊ-ի լիազորությունները սահմանափակելու միջոցով: Հաշվի առնելով այս ամենը կարելի է ենթադրել, որ Սարգսյանն անձնական շահագրգռվածության ունի ՎՊ լիազորությունները սահմանափակելու մեջ:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը